Այսօր Գարեջրի միջազգային օրն է

71

Վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Գարեջրի միջազգային օրը, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ։ Տոնի հիմնադիրն ամերիկացի Ջես Ավշալոմովն է(Jesse Avshalomov), գարեջրատան սեփականատեր, ով ուզում էր տոնի միջոցով ավելի շատ հաճախորդներ գրավել։

Օրը առաջին անգամ նշվել է 2007-ին Սանտա Քրուզ քաղաքում ու մի քանի տարի շարունակ նշվել է օգոստոսի 5-ին, բայց տոնի աշխարհագրության ընդլայնման հետ մեկտեղ՝ փոխվել է նաեւ օրը. 2012-ից այն սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ օրը։ 2012-ին գարեջրի տոնը նշել են 50 երկրների 207 քաղաքներում։

ԱՄՆ-ից բացի այսօր Գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների, Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։

Загрузка...