69-ամյա Ալլա Պուգաչովան կորպորատիվին կերգի 300 հազար դոլարի դիմաց

43

Երեսպաշտությունը հենց այն է, ինչը մշտապես հատուկ է շոուբիզնեսի ներկայացուցիչներին: Քամին որտեղից փչում է, եւ ով վճարում է, նա էլ երաժշտությունը պատվիրում է:

Խոսքն այս անգամ Ալլա Պուգաչովայի մասին է, որը Մաքսիմ Գալկինի հետ արդեն Կիպրոսի քաղաքացիություն է ստացել՝ կղզու տնտեսության մեջ գրեթե միլիոնի ներդրում կատարելուց հետո: Իսկ մյուս միլիոնները զույգը հայրենասիրաբար պահում է ոչ թե ռուսական բանկերում, այլ շվեյցարական:

«Դնին» գրում է, որ 69-ամյա Պրիմադոնայի փխրուն ուսերին է երկու մանկահասակ երեխաների խնամքը, որոնց պետք է կերակրել եւ հագցնել: Իսկ նրա թոշակը կոպեկներ են ((թե չէ նրանք թոշակի հույսին են ապրում))) մերթ իրենց գյուղական ամրոցում, մերթ Գրյազ գյուղում)))): Բարեբախտաբար, Մոսկվայի քաղաքապետը վերջերս ժողովրդական ու վաստակավոր արտիստներին 30 հազար ռուբլի հավելավճար է տվել:

«Ուզում եմ անկեղծորեն ասել. ես արդեն սկսել եմ մտածել, քանի որ հիմա նման ծանր նյութական վիճակում եմ, ապա կորպորատիվներից չեմ հրաժարվի, որովհետեւ դա համերգային գործունեություն չէ, սա միանգամայն այլ բան է,- լրագրողներին ասել է Պուգաչովան: – Սա զվարճալիք է նաեւ ինձ համար: Եվ եթե նման առիթ ներկայանա, որ նորմալ ապրես, այլ ոչ թե ձեռքդ պարզած քայլես, իսկ ինչո՞ւ ոչ»:

Երգչուհին խոստովանել է, որ պատրաստ է անգամ որեւիցե մեկի տանը երգել՝ միայն թե վճարեն: Ասում են՝ նա անմիջապես է գինը նշում՝ 45-րոպեանոց կամ 1-ժամանոց համերգը 20-ից 24 մլն ռուբլի (մոտ 300 հազար դոլար):

Загрузка...