«Ես չափից դուրս սեքսուալ արարած եմ». Շարլիզ Թերոն

51

Աշխարհահռչակ դերասանուհի եւ մոդել Շարլիզ Թերոնն այսօր՝ օգոստոսի 7-ին, նշում է ծննդյան 43-ամյակը:

Շարլիզը հայտնիություն ձեռք բերեց 90-ականների վերջերին՝ նկարահանվելով «Երկու օր հեռվում», «Հզոր Ջո Յանգը», «Սատանայի փաստաբանը», «Գինեգործների օրենքները» ֆիլմերում: Թերոնը հատկապես զարմացրեց երկրպագուներին «Հրեշը» ֆիլմում իր կերպարով, որտեղ մարդասպան Էյլին Ուորնոսին մարմնավորելու համար դերասանուհին կտրուկ փոխել էր արտաքինը: Շարլիզը ոչ միայն արժանացավ կինոքննադատների հավանությանը, այլեւ կինոարտադրության գլխավոր մրցանակներին՝ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», BAFTA եւ այլն:

Շարլիզ Թերոնի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Էոն Ֆլաքս», «Խելահեղ Մաքսը», «Քաղցր նոյեմբեր», «Սպիտակաձյունիկն ու որսորդը» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հմայիչ դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը.

«Եթե երբեւէ իմ կյանքի մասին ֆիլմ նկարահանվի, նա, ով կմարմնավորի ինձ, ստիպված կլինի շատ անգամներ ներկել վարսերն ու միշտ կրել բարձրակրունկներ»:

«Մոդելինգն ինձ համար երբեք սիրելի զբաղմունք չի եղել»:

«Ես էլ եմ մարդ եւ ես էլ եմ ունենում շատ վատ օրեր»:

«Ես կարծում եմ՝ ես չափից դուրս սեքսուալ արարած եմ»:

«Ամուսնության մեջ հավասարությունն ավելին է, քան ամուսնական կապը. դա ավելի մեծ բան է, որը հիմնված է հանդուրժողականության վրա»:

«Դու այնքան մեծ ես, որքան մեծ են քո առջեւ ծագած հնարավորությունները»:

«Ես ամենից շատ արհամարհում եմ այն մարդկանց, որոնք փորձում են երեւալ այնպիսին, ինչպիսին չեն»:

«Կարծում եմ՝ մեզ դուր է գալիս ինքներս մեզ մարտահրավերներ նետելը»:

 

«Ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց դա իմ բանը չի»:

«Այնքան շատ բան կա, որ մարդ կարող է անել, բայց, երբ քեզ զրկում են հնարավորությունից, դու անզոր ես լինում ինչ-որ բան անել»:

Загрузка...