Ինչու՞ է խուլ ձևանում դատական դեպարտամենտը

150

Մոտ երկու ամիս է ինչ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման հարցը.Ամենատարբեր շրջանակներ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում, մյուս կողմից ենթադրյալ տուժող Վյաչեսլավ հարությունովը էլ լրատվամիջոց չմնաց, որ հարցազրույց չտա և չպատմի ողջ եղելությունը:
Իսկ այս պատմության ամենամեծ սուտը սկսվում է դատաբժշկի կողմից տրված եզրակացությունից, բանն այն է, որ ըստ եզրակացության Վյաչեսլավ Հարությունովին հասցվել է ծանր առողջական վնաս, միչդեռ փաստերը լրիվ այլ բան են վկայում:Քանզի ենթադրյալ տուժողը պարզապես չէր կարող ըստ տրված եզրակացության դուրս գրվեր հիվանդանոցից ընդամենը երկու օր հետո, առանց որևէ վիրահատական միջամտության, առավել ևս դուրս գրվելուց անմիջապես հետո ժամերով սպասել դատարանի առջև, բարձրաձայն խոսել, ակտիվ շարժվել՝ ձեռքերը ազատ և անկաշկանդ վերև-ներքև անելով:Էլ չեմ խոսում նար նրա մասին, որ այդ ողջ ընթացքում մենք ականատես ենք եղել որ Վյաչեսլավ հարությունովի դեմքին և մարմնի այլ տեսանելի մասերին պարզապես չկան կապտուկներ, քերծվածքներ և այլ հետքերը, ինչը ենթադրվում է,որ պետք է լինեին բազմակի հարվածներ ստացած, ուղեղի ցնցում տարած, կողոսկրի և այլ կոտրվածներ ստացած մարդու մոտ:
Սրանք փաստեր են,որոնք գալիս են ապացորւցելու, որ այս պատմությունը խեղաթյուրված է ի սզկբանե:Եվ առնվազն ծիծաղելի է, երբ չկա տուժող և առկա են այսքան ակնհայտ իրողություններ էդուարդ Բաբայանը շարունակում է կալանքի տակ մնալ:
Դատական դեպարտամենտում կարծես թե խլացել են բոլորը և ոչ ոք հաշվի չի առնում ենթադրալ տուժողի ասածները, այսքան ակներև փաստերն ու ապացույցները, ուստի մնում է միայն զարմանալ որ այս ամենը տեղի է ունենում արդեն նոր Հայաստանում, հերթական անգամ կոտրելով ժողովրդի հույսն ու հավատը արդարության վերականգնման հարցում:

Загрузка...