Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը

72

Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների՝ այսուհետ վարկը հասանելի է 7.35%* տարեկան տոկոսադրույքով:

Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում Երևանում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում տոկոսադրույքը նվազում է ևս 2 տոկոսային կետով, իսկ ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ 4 տոկոսային կետով: Ավելին՝ Բանկի սեփականությունը հանդիսացող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում վերոնշյալ տոկոսադրույքը նվազում է ևս 1 տոկոսային կետով:

Վարկը տրամադրվում է մինչև 17,5 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 15 տարի ժամկետի հնարավորությամբ, սկսած 10% կանխավճարից:

Հիշեցնենք, որ վերջերս Արդշինբանկը նվազեցրել էր նաև Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցման/կառուցապատման նշանակության հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ,  կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

 

Загрузка...