Չինաստանում երկգլխանի հորթուկ է ծնվել

102

Չինաստանի Դունգոու գյուղից Ֆրեն Վենհուն անունով ֆերմերը հորթուկի ծնունդին ավելի շատ էր սպասում, քան ինքը՝ կովը: Երկար սպասված օրը տղամարդն անգամ անասնաբույժի էր հրավիրել ծնունդն ընդունելու համար, սակայն վերջինս հարյուր անգամ փոշմանեց դրա համար: Կովը երկգլխանի մուտանտ հորթուկի լույս աշխար բերեց՝ երկու ականջով, երկու բերանով, ինչպես նաեւ երկու զույգ աչքով, գրում է Life-ը:

Հատկանշական է, որ նախկինում Ֆենգ Վենհունի կովը միայն առողջ հորթերի էր լույս աշխարհ բերում: Մուտանտին տեսնելու համար հավաքվել էին գյուղի բոլոր բնակիչները, թեպետ անառողջ ձագուկների ծնունդն այստեղ հազվադեպ չէ: Անասնաբույժի խոսքով՝ հորթը գենետիկական փոփոխությունների է ենթարկվել դեռ մոր արգանդի մեջ: Այսպիսի կենդանիները պաթոլոգիայի պատճառով երկար չեն ապրում:

Загрузка...