Դուգլաս Կոստային զարմացրել են Ռոնալդուի մարզումները

98

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի խաղացող Դուգլաս Կոստային զարմացրել են իտալական թիմի նորեկ, Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մարզումները:

«Հնարավոր չէ մարզումներին հասնել Ռոնալդուի ծանրաբեռնվածությանը: Երբ գալիս ենք մարզաբազա, նա արդեն սկսած է լինում մարզումը, երբ հեռանում ենք, նա դեռ շարունակում է աշխատանքը: Ես երբեք չեմ տեսնել նրա նման ֆուտբոլիստի»,- Դուգլաս Կոստայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Օգոստոսի 18-ին կայանալիք Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Կյեւոյին»:

Загрузка...