ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

119

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է լինեք համարձակ եւ ավելի բաց փոփոխութկունների հանդեպ: Ժամանակն է, որ նորություն մտցնեք ձեր հարաբերություններում: Միօրինակությունից երկուսդ էլ հոգնել եք:

ՑԼԵՐ

Այսօր պետք է շատ զգոն լինեք, որպեսզի չանեք մի ինչ-որ սխալ, որը կտխրեցնի ձեր սիրելիին: Ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե այսօր սառնություն զգաք ձեր հոգում, անպայման տեղավորվեք կրակի մոտ եւ ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք սիրելիի հետ: Նրա ներկայությամբ անգամ կրակի անհրաժեշտություն չեք զգա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվար ընտրության առաջ կկանգնի: Մի կողմից նա շատ կցանկանա երեկոն անցկացնել ձեզ հետ, մյուս կողմից` պարզապես չի կարողանա բաց թողնել գործնական շատ կարեւոր հանդիպումը: Խոստացեք, որ ամեն դեպքում չեք նեղանա նրանից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա, որ ուշադիր եւ հոգատար լինեք նրա հանդեպ: Սակայն այդ ուշադրության չափաբաժինը պետք է ճիշտ ընտրեք` ոչ քիչ, ոչ էլ շատ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք չէ հուզվել եւ նյարդայնանալ ինչ-որ բանից: Այս աշխարհում ոչինչ չարժե, որ դուք քայքայեք ձեր նյարդերը, առավել եւս, որ ձեր վատ տրամադրությունը կարող է փոխանցվել նաեւ ձեր սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեզ ճիշտ չեք պահել եւ կցանկանաք ներողություն խնդրել ձեր սիրելիից: Ինչեւէ, ցանկությունը լավն է, մնում է կարողանաք այն ճիշտ իրականացնել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա մի շատ կարեւոր քայլ անել, որը կբարելավի ձեր հարաբերությունները: Ստիպված կլինեք նրան ուղորդել, կամ էլ սպասել այնքան, մինչեւ որ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրն այնքան էլ վատը չի լինելու, սակայն սիրելիի հետ հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել. Ձեր երկրորդ կեսը ինչ-որ դժգոհություն կարտահայտի:

Այծեղջյուրներ

Այսօր Դուք սովորականից ավելի զգացմունքային եք լինելու, եւ սիրելիի հետ հարաբերություններում եղած շատ բաներ չափազանց սրտին մոտ կընդունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լավ են անցնելու ցանկացած հանդիպումներ, հնարավոր են նաեւ ծանոթություններ, որոնք օգտակար կգտնվեն նաեւ գործնական տեսակետից: Իսկ անձնական կյանքը հետին պլան կմղվի:

ՁԿՆԵՐ

Ձկների մատ այսօրվա օրը լավ է լինելու ընտանեկան խնդիրների քննարկման եւ լուծման, հարազատների հետ սկիզբ առած ցանկացած նախագծի համար:

Загрузка...