Քաղաքացին Կառավարության մոտ մեխել է ոտքերը (ֆոտո)

105

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության մոտ բողոքի ակցիա էր անցկացնում: Քաղաքացին ի նշան բողոքի երկու ոտքերը մեխել էր նստարանին:

Քաղաքացին լրագրողներին պատմել է, որ ինքն աշխատել է Սոթքի հանքավայրում, սակայն 2 տարի առաջ իրեն աշխատանքից ազատել են: Արմեն Երանոսյանը նշել է, որ մոտ 3 միլիոն դրամի վարկեր ունի, չի կարողանում վճարել, ինչի պատճառով տունը բռնագանձել են:

Նա նշեց, որ ինքը տարբեր կառույցների է դիմել, սակայն, ապարդյուն:

Քաղաքացին մանրամասնեց, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ աշխատանքից գնացել էր հոր մահվան տարելիցին գերեզմանատանը շիրմաքարի շինարարական աշխատանքներն անելու համար: Վերադառնալուց հետո վերադասը խմիչքի հոտի պատճառով նրան անհիմն ազատել է աշխատանքից:

Քաղաքացուն մոտեցան առաջին օգնություն ցուցաբերեցին «Շտապօգնության» աշխատակիցները, ապա ԱԻՆ աշխատակիցները հատուկ գործիքով հեռացրին մեխերը քաղաքացու ոտքերից:

Загрузка...