Իսպանացի զբոսաշրջիկները գիշերը փակված են մնացել ֆրանսիական քարանձավում՝ 100 մետր խորության վրա

76

Երեք իսպանացի զբոսաշրջիկ գիշերն անցկացրել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Պադիրակ քարանձավում՝ 100 մետր խորության վրա։ Պատճառն այն է, որ նրանք չեն հասցրել ժամանակին դուրս գալ այնտեղից:

Ինչպես նշում է The Local-ը, զբոսաշրջիկներն օգտվել են աուդիոուղեցույցներից ու չեն լսել տեսարժան վայրի փակման մասին հայտարարությունը: Արդյունքում՝ նրանք ամբողջ գիշեր փակված են մնացել քարանձավում:

Տեսնելով, որ վերելակն ու աստիճանները փակ են՝ իսպանացիները փորձել են գտնել տեսարժան վայրի աշխատակիցներին, սակայն վերջիններս արդեն այնտեղ չեն եղել: Բացի այդ, բջջային հեռախոսակապը չի աշխատել, և նրանք չեն կարողացել կապ հաստատել փրկարարների հետ:

Առավոտյան տեսարժան վայրի աշխատակիցները բացել են քարանձավն ու հայտնաբերել զբոսաշրջիկներին: Վերջիններս պատրաստվում են մեղադրանք առաջադրել տեսարժան վայրում աշխատող ընկերությանը:

Загрузка...