Կիսամերկ Լիլի Մորտոյի անկողնային լուսանկարը

157

Սկանդալային այս շիկահեր գեղեցկուհին չի վախենում քննադատություններից ու իր հանդեպ վատ մեկնաբանություններից, քանի որ գրեթե ամեն օր Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ կառուցվածքը:

Այսօր եւս բացառություն չէ: Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես՝ անկողնու վրա նստած: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը խոսել է սիրած էակի հանդեպ տածած անհագ սիրո մասին: Նա ռուսերեն լեզվով գրել է. «Երբ դու սիրում ես մարդուն, նա երբեք բավարար չէ քեզ: Նա միշտ քիչ է եւ դու ոչ մի կերպ չես կարողոնում նրանից հագենալ: Նա քեզ ավելի շատ է հարկավոր: Շատ շատ! Հոտոտել, շոշափել, ներսից նրան պարզապես կրծել»:

Նշենք, որ ավելի վաղ Լիլին իր էջի հետեւորդներին ներկայացրել էր մի կրքոտլուսանկար, որում ցուցադրել էր իր կուրծքը: Իսկ դրան կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Միայն նա գիտեր, թե որքան տարբեր երանգներ կան նրա մեջ: Միայն նա գիտեր, որ նա խենթ է, հիվանդ, խելագար, հիմար, սակայն ունակ է սիրել, նվիրվել ամբողջապես: Միայն նա գիտեր, ինչպիսին կարող են լինել նրա ձեռքերը: Միայն նա գիտեր այդ երջանկությունից իսկապես երջանիկ աչքերը, որոնք կարող են անդադար ծիծաղել, իսկ հետո կարող են առանց դադարի լացել, եը այդ ամենը տասը րոպեի ընթացքում: Այո, նա այդպիսին էր: Նա երբեք չգիտեր, ինչ սպասեր նրանից, նա երջանիկ էր, որովհետեւ նա չէր կարող նրան բացահայտել: Միայն անհասկանալին այն էր, թե ով ում էր ավելի շատ խոցում: Նա կարող էր խոսել այնպիսի բաց թեմաներից, իսկ երեք րոպե անց անհետանար, եթե նրան չէին ուզում տեսնել: Խեկագար: Նա ատում էր նրան: Ատում ու սիրում էր միաժամանակ: Նա կոտրեց նրան՝ դարձնելով երջանիկ: Նա միայնակ սպանեց նրա բոլոր կանանց…»:

Загрузка...