«Գառնի առողջության կենտրոնի» տնօրենի նախկին պաշտոնակատարը յուրացրել է 2․330․000 դրամի բժշկական սարքավորումներ. ոստիկանություն (տեսանյութ)

38

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջապահական կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Загрузка...