Հայկական շոու-բիզնեսի Top 5 բիզնեսլեդիները

200

Հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից շատերը բացի իրենց հիմնական աշխատանքից ունեն նաեւ կողմնակի աշխատանք ու զբաղմունք: Հայտնի կանայք հաջողակ են ոչ միայն շոու-բիզնեսում ու ընտանիքում, այլ նաեւ բիզնես ոլորտում:  Հաճախ նրանց հիմնած բիզնեսը բխում է իրենց նախասիրություններից:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի Top 5 բիզնեսլեդիներին:

Սիրուշո

Սիրուշոն հիմնել է իր «Պռեգոմեշ» զարդերի ապրանքանիշը, որը լայն տարածում է գտել երիտասարդ աղջիկների շրջանում։ Այն հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Երգչուհու ստեղծած զարդերը ազգային էլեմենտների եւ ժամանակակից նորաձեւության համադրումն են:

Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը եւս ունի իր բիզնեսը։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։ Իսկ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշի պայուսակները պատրաստված են փայտից պայուսակներ ենք պատրաստում: Հետաքրքիր ու յուրօրինակ պայուսակները օրիգինալ են, քանի որ մեկ մոդելից պատրաստվում է ընդհամենը մեկ հատ:

Անահիտ Սիմոնյան

Այս երգչուհին երգելու հետ համատեղել է իր հոբբին: Նա այժմ հանդես է գալիս նաեւ որպես դիզայներ:  Նորաձեւության ոլորտում նա արդեն իր ձեռագիրն ունի ու հստակ քայլերով ընդլայնում ու զարգացնում է իր դիզայներական գործունեությունը:

Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանն իր քրոջ՝ Մարիաննայի հետ հիմնադրել է «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ եւ «ԱմենաԱմենա» բլուզներ: Երգչուհուն հաճախ կարելի է տեսնել իր ապրանքանիշի աքսեսուարները կրելիս: Մուկուչյան քույրերի ապրանքանիշը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս:

Արմինկա

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան նույնպես ունի հագուստի իր բրենդը: Երգչուհին ունի իր ատելյե ու զբաղվում է հագուստի դիզայնով։ Ի դեպ, Արմինկային նույնպես շատ հաճախ կարելի է տեսնել իր ապրանքանիշի հագուստով:

Загрузка...