Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կուսակցություն է ստեղծում եւ կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

110

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կուսակցություն է ստեղծում եւ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետը:

«Ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ»,- գրել է Շիրինյանը:

Загрузка...