Արարատ Միրզոյանը դիմել է ՀԲ–ին Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով

34

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու»,–  Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է   առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրել է Միրզոյանը։

Загрузка...