1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը

67

Ամերիկյան հայտնի ռեփեր Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը, հայտնում է genius.com-ը՝ մանրամասնելով, որ երաժիշտը մասնակցել է Նիքի Մինաժի Majesty երգի ձայնագրմանը:

Հայտնի է, որ Էմինեմի կարդացած ռեփը բաղկացած է 123 վանկից ու տևում է մոտ 12 վայրկյան: Դա նշանակում է, որ ռեփերը վայրկյանում 10,3 վանկ է արտասանում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Էմինեմի նախորդ ռեկորդը գրանցվել էր Rap God երգում, որտեղ նա մեկ վայրկյանում 9,6 վանկ էր արտասանել: Հայտնի է, որ երգը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ քանակությամբ բառեր պարունակող հիթային սինգլ:

Այնուհանդերձ՝ աշխահում ամենաարագախոս ռեփեր է համարվում Թվիստան (Twista), որը վայրկյանում 11,2 վանկ է արտասանել: Ռեկորդը գրանցվել է 1992թ.:

Загрузка...