Աշխարհի ամենաարագ Golf-ը 8 վայրկյանում 300 կմ/ժամ արագություն է զարգացնում

52

Գերմանական Boba Motoring-ը հրապարակել է հոլովակ, որում երկրորդ սերնդի 1233 ձիաուժով հեթչբեք Volkswagen Golf-ը մոտավորապես ութ վայրկյանում զրոյից արագանում է ժամում մինչեւ 300 կմ: Ընկերությունը այս մեքենան անվանում է DSG տուփով ամենաարագ Volkswagen-ն աշխարհում, հաղորդում է Motor-ը:

Մեքենան մինչեւ 100կմ/ժամ  զարգացնում է  2.1 վայրկյանում, 5.4 վայրկյանում՝ 200կմ/ժամ, քառորդ մղոն (402 մետր) հեռավորությունը անցնում է 8,76 վայրկյանում: Միեւնույն ժամանակ, մեքենայի արագությունը հեռավորության վերջում մոտավորապես 270 կմ/ժամ է:

Загрузка...