Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրգործ է հարուցվել. պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս

183

Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Հուլիսին եւ օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմում է 2 մլրդ 150 մլն 671 հազար դրամ, որից նախաքննության ընթացքում օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 137 մլն 300 հազար դրամը»,- գրել է նա:

Загрузка...