Գագիկ Ծառուկյանի հետևողականության արդյունքում Բռնցքամարտի ֆեդերացիայում կվերականգնվի արդարությունը

52

Բռնցքամարտի ֆեդերացիայում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բազմիցս ահազանգել են թե՛ մարզիչները, և թե՛ մարզիկները: Այդ խնդիրների լուծումը ինչ խոսք հրատապ է, քանզի դրանից է նաև կախված մեր մարզիկների հետագա հաջողությունները բռնցքամարտում:
Այսպիսով՝ օգոստոսի 14-ին բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդեպել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի հետ, իրենց բողոքը արտահայտելով բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության վերաբերյալ, նշելով որ այդ ընտրությունը անցկացվել է բազմաթիվ խախտումներով, մասնավորապես դա վերաբերում է մանդատների բաշխման կարգին, քվեարկությունը տեղի է ունեցել բաց ընթացակարգով, միչդեռ ֆեդերացիայի նախագահը պետք է ընտրվի փակ քվեարկությամբ, ինչպես նաև հնարավորություն չի տրվել մեկ այլ թեկնածուի ներկայացնել իր թեկնածությունը: Լսելով նմանատիվ բազմաթիվ բողոքներ բռնցքամարտի ներկայացուցիչների կողմից, ՀԱՕԿ նախագահն ու Սպորտի և երիտասարդության նախարարը խոստացան մանրամասն ուսումնասիրել խնդիրը դրան ճիշտ լուծում տալու համար: Եվ ահա պարզվեց որ ընտրությունը իսկապես անկացվել է բազմաթիվ խախտումներով: Սպորտի նախարարն էլ իր հերթին դիմել էր բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային խնդրին օբյեկտիվ լուծում գտնելու ակնկալիքով: ԱԻԲԱ-ն արդեն իսկ արձագանքել է նշելով, որ հանձնաժողով կուղարկի Հայաստան, ովքեր պատշաճ կերպով կուսումնասիրեն խնդիրն ու խախտումներ արձանագրելու դեպքում էլ կնշանակվեն նոր ընտրություններ:
Իսկ մարզիկների կողմից Գագիկ Ծառուկյանին դիմելը պատահական չէր, քանզի նա մեծ հեղինակություն է վայելում սպորտի աշխարհում, և բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ապավինում են իրենց խնդրին ճիշտ և արդարացի լուծում գտնելուն:
Այս ամենը պարզ դառնալուց հետո, ավելորդ է կրկին անգամ թեման արծարծել՝ արդարության հաստատելու ակնկալիքով, քանզի բոլոր փաստացի հիմնավորորւմներն արդեն իսկ ներկայացվել են, մնում է միայն դրանք ուսումնասիրել և նոր ընտրություններ նշանակել, քանզի դրանից է մեծապես կախված բռնցքամարտի ապագան Հայաստանում:

Загрузка...