«Սինքֆիլդի գավաթ». Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

173

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 69-րդ քայլում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Օգոստոսի 20-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«Սինքֆիլդի գավաթ», երկրորդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Загрузка...