Էլեկտրոնային ծխախոտները կարող են մեծացնել քաղցկեղի վտանգը. Գիտնականներ

73

Էլեկտրոնային ծխախոտները կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել, մասնավորապես՝ ԴՆԹ-ի փոփոխությունների, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին զգուշացնում են Masonic Cancer Center-ի գիտնականները:

Բանն այն է, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին ֆորմալդեհիդ, ակրոլեին եւ մետելգլիոքսալ է պարունակում, որոնք, ինչպես արդեն ապացուցվել է այլ ուսումնասիրությունների շրջանակներում, վնասում են ԴՆԹ-ն, ինչը կարող է քաղցկեղի հանգեցնել:

Անալիզը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործող մարդկանց բերանի խոռոչի բջիջներում ԴՆԹ-ի վնասումներ են հայտնաբերվել: Այս եզրակացություններն արվել են թքի անալիզի հիման վրա, որոնք վերցվել են կամավորներից վեյփ օգտագործելուց 15 րոպե անց: Փորձագետների կարծիքով՝ էլեկտրոնային ծխախոտների 5 օգտագործողներից 4-ի մոտ ֆորմալդեհիդի, ակրոլեինի եւ մեթիլգլիոքսալի բարձր մակարդակներ են հայտնաբերվել, իսկ դրանց բջիջներում՝ վնասված ԴՆԹ:

Ֆորմալդեհիդը եւ ակրոլեինը բավականին թունավոր են համարվում, մինչդեռ մեթիլգլիոքսալը որոշ հակամանրէային հատկություններ եւ քաղցկեղի բջիջները սպանելու ունակություններ ունի: Գիտնականների կարծիքով՝ նրանց հետազոտությունները պետք է զգուշացնեն մարդկանց, սակայն, վերջնականապես պարզելու համար, թե ինչպես են էլեկտրոնային ծխախոտներն ազդում մարդու օրգանիզմի վրա, նոր, ավելի մասշտաբային եւ տեւական ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Загрузка...