Սուրիկ Խաչատրյանը 8 տարի կառուցել, բայց 2 ամիս առաջ է շինթույլտվություն ստացել. Hetq.am

283

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանին, որ նա կարողանա ստանալ շինթույլտվություն Երևանում առանձնատուն կառուցելու համար:

Ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը կառուցել է եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսի 8-ին:

Սուրիկ Խաչատրյանը դեռևս 2008 թվականին 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ձեռք էր բերել «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին պատկանող հողակտորներից 2 առանձին հողակտոր՝ յուրաքանչյուրը 1000 քմ մակերեսով: Հողակտորները գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Կարապետ Ուլնեցու 32/11 և 32/12 հասցեներում: Ձեռքբերման գործարքն այդքան էլ թափանցիկ չի եղել: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի դեռևս 2011 թ-ի հուլիսի 19-ի «41/2» որոշումից տեղեկանում ենք, որ նշված ՍՊԸ-ն 2008թ-ին վաճառել է վերը նշված հողակտորները Սուրիկ Խաչատրյանին՝ 39 միլիոն 600 հազար դրամով, որից 6.6 մլն դրամը կազմել է ԱԱՀ-ն: Գործարքը կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Սակայն պարզվել է, որ գնորդ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը նշված 0.2 հա հողամասի դիմաց վճարել է 500.000 ԱՄՆ դոլար: Հարկեր թաքցնելու համար առքուվաճառքի պայմանագրում գործարքի գինը միտումնավոր փոքր են գրել:

Նույն որոշումից տեղեկանում ենք, որ Սուրիկ Խաչատրյանը, դառնալով հողակտորների սեփականատեր, դրանք գրավադրել է բանկում և ստանալով 500 հազար դոլոր գումար, այն փոխանցել է «Հ.Ռ.-Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին:

 

Նյութի աղբյուր՝  http://hetq.am/arm/news/92434/surik-khachatryann-ir-arandznatuny-8-tari-karucel-e-aranc-shintuyltvutyan.html/

Загрузка...