Դատախազությունում ընթացք է տրվել. Մակունցը ներկայացրեց Սարյանի նկարների հետ կապված դեպքը

165

Մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելով՝ առաջին գերակա խնդիրը, որ դրել եմ, եղել է չարաշահումների բացառումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Կապի մեջ ենք եւ տեղյակ ենք պահում համապատասխան գերատեսչություններին, որ նրանք միջոցներ ձեռնարկեն մամուլում արծարծվող չարաշահումները բացահայտելու ուղղությամբ։ Խնդիրը հետեւյալն է՝ եթե մենք սկսենք զբաղվել բացառապես կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների բացահայտմամբ, մենք պարզապես ի վիճակի չենք լինի կատարել այն, աշխատանքները, որոնք իսկապես ուզում ենք անել, որոնք միտված են, օրինակ, Մշակույթի նախարարության առողջացմանը, մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը եւ այլն։ Սակայն դա չի նշանակում, որ աշխատանքների ժամանակ այն ամենին, ինչին բախվում ենք, անտեսում ենք»,–հայտնեց նա։

Նախարարը որպես օրինակ բերեց Սարյանի նկարների հետ կապված դեպքին. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն, համաձայն որի Սարյանի նկարների հետ կապված Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ–ը՝ փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակն են, եւ այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը համապատասխան կնիքով, այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որով Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ կեղծված են նաեւ իր ստորագրությունը։ Այս գրությունից հետո մենք փաթեթն անմիջապես ուղարկել ենք դատախազություն, գիտենք, որ ընթացքը տրված է եւ արդեն հարցաքննություններ են կատարվում»,–հավելեց բա։

Загрузка...