Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

338

Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար կարելի է  ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա,  դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը , որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում:

Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 

Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթն հույսը դնում է իր վրա և իր շուրջը համախմբվող ուժերի, զանգվածի, քաղաքացիների վրա. «Եվ ինչքան այդ ուժը հզոր լինի, ավելի հնարավոր է լինելու դաշինքներ կազմել կամ տեղից շարժել այն գործընթացները, որոնց մասին խոսում ենք»:

Загрузка...