Թոշակից զրկել են, աշխատանքի հարցում չեն օգնում, լուրջ առողջական խնդիրներ ունեմ. Ապրիլյան պատերազմի մասնակից

217

Ապրիլյան պատերազմի մասնակից Սահակյան Միքայելը այսօր՝ սեպտեմբերի 6-ին կառավարության շենքի դիմաց էր իր բողոքի ձայնը բարձրացնելու։

Նրա խոսքով՝  մասնակցել եւ վիրավորվել է ապրիլյան պատերազմի ժամանակ։ 2 տարի ստացել է թոշակ, սակայն այս տարի օգոստոսի մեկից զրկել են թոշակից։

«Երրորդ կարգի հաշմանդամ էին ճանաչել, ստանում էր 54 հազար դրամ։ Հիմա կարգից զրկել են։Պատճառաբանում են, թե առողջացել ես, բայց ես հիմա ունեմ լուրջ առողջական խնդիրներ։ Երեք բեկոր կա այժմ թոքերիս մեջ»,–նշեց Միքայել Սահակյանը։

Նա հավելեց նաեւ, որ պետությունից աշխատանքի հարցում էլ օգնություն չի ցուցաբերվում. «Նշում են, թե բարձրագույն  կրթություն չունեմ, բայց ես հիմա նոր եմ սովորում։ Ոչ մի աշխատանք չեն տրամադրում, որ ես կարողանամ աշխատել եւ սովորել, ընտանիքս կարողանամ պահել։ Ընտանիքի միակ զավակն եմ»։

Загрузка...