Տանզանիայի նախագահը կոչ է արել հրաժարվել հակաբեղմնավորիչներից ու «ծույլեր» է անվանել պաշտպանվող զույգերին

188

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել հակաբեղմնավորիչներից ու պաշտպանվող զույգերին անվանել է «ծույլեր», որոնք չեն ցանկանում աշխատել ու պահել բազմանդամ ընտանիքներ, գրում է The Guardian-ը։

Աֆրիկյան այս երկրի ղեկավարի կարծիքով՝ պաշտպանվելու անհրաժեշտության մասին քարոզ անողները «վատ խորհրդատուներ են»։

«Դուք լավ հողագործներ եք, դուք կարող եք կերակրել ձեր երեխաներին։ Ինչո՞ւ դուք պետք է դիմեք պաշտպանիչ միջոցների», – ասել է Մագուֆուլին՝ դիմելով ժողովրդին։

Նախագահի այս խոսքերը, սակայն, դեռևս չեն նշանակում, որ փոփոխություններ կմտցվեն երկրի գործող օրենսդրության մեջ։ Թեև հայտնի է, որ ավելի վաղ Տանզանիայի առաջնորդի խոսքերն ընկալվել են օրենսդիր մարմինների կողմից որպես գործողությունների անցնելու անմիջական հրաման։

Ըստ գործող օրենքի՝ Տանզանիայում կանայք իրավունք ունեն պաշտպանվել անցանկալի հղիությունից։ Հայտնի է, որ այս երկրում կանայք միջինն ունենում են 5 երեխա։

Загрузка...