«Ելք» խմբակցության ղեկավար ընտրվեց Լենա Նազարյանը. Գևորգ Գորգիսյան

27

Այսօր Ազգային ժողվում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար ընտրվեց Լենա Նազարյանը:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ևս հայտնել է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ընտրվել է խմբակցության ղեկավար: «Լենա Նազարյանը՝ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության ղեկավար: Շնորհավորում եմ, Լենա ջան»,-գրել  է նա:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ «Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը իրենց աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայա­ցել: «Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում, նույն «Լուսավոր Հայաստա­նի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտա­փույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են»,-գրել էր թերթը:

Загрузка...