Թուրքական լիրայի ողբերգական անկումից հետո անշարժ գույքի հետ կապված գործարնքները կլինեն միայն լիրայով

187

Թուրքիայում  անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության կամ այլ գործարքները նոր օրենքով կլինեն միայն թուրքական լիրայով։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի, այսուհետ անշարք գույքի հետ կապված գործարքները պաշտոնապես գրանցվելու են միայն թուրքական լիրայով։

Օրենքը նաեւ նախատեսում է, որ 30 օրվա ընթացքում բոլոր տարադրամային պայմանագրերը պետք է վերաձեւակերպվեն թուրքական լիրայով։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան աննախադեպ անկում է ապրում։ Իսկ երկու թուրք նախարարների դեմ ամերիկյան պատժամիջոցներ սահմանելու լուրից հետո լիրան բոլոր ժամանակների ռեկորդն է սահմանել։

Загрузка...