«Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ մեքենա է այրվել

45

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 12:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Քոչար փողոցում` «Ինեկոբանկ»-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:54-ին, մարվել` 13:02-ին:

Այրվել է «Opel Combo» մակնիշի 557 VZ 55 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Մ.) շարժիչի հատվածը:

Загрузка...