Ֆրանսիայում մեկնարկել են Փաշինյան-Մակրոն բանակցությունները

67

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցություններ են սկսել աշխատանքային ճաշի շրջանակում:

Ավելի վաղ  հայտնել էինք,որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Հայաստանի վարչապետը նախօօրեին հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների եւ Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Փաշինյանը նաեւ ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ:

Իսկ արդեն այսօր ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ:

Загрузка...