Սամվել Ֆարմանյանի՝ խարդախության մեջ մեղադրվող քրոջ խափանման միջոցը փոխվել է

77

Շիրակի մարզի դատախազության որոշմամբ փոխվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին այսօր՝ 2018թ. սեպտեմբերի 14–ին  հայտնեց  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝  նշելով, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 11-ին։

Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։

Նրա  համար երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում:

Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառը ազգանունն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Загрузка...