Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

193

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության անդամների սեղաններին է ոստիկանության նվերը՝ կառավարության անդամներին և ոչ միայն նրանց:

Նա ասաց, որ խոսքը հայերեն-ֆրանսերեն զրուցարանի մասին է: «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում և շատ մեծ իրադարձություն է մեզ համար և լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակը ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում և ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզուներ իմանան և գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ քայլ կատարենք»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ այս զրուցարանը կլինի ոստիկանության աշխատակիցների մոտ,  ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե քանի տպաքանակով է այն տպագրվել:

«Չեմ կարող ասել տպաքանակը, բայց ոստիկանության ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ, կունենան»,- ասաց նա:

Загрузка...