Այսօրվա լայվերի մեծ մասը նույնքան անբովանդակ ու անիմաստ են, որքան հենց լայվ անողները

91

Լայվ՝ այսօր առավել քան տարածված երևույթ, որը մեղմ ասած սկսել է ազդել շատերիս նյարդային համակարգի վրա: Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այսօրվա լայվերի մեծամասնությունը, այսպես՝ նստած է լուրջ ու գիտակ դեմքով մեկը՝ մտահոգ դեմքի արտահայտությամբ և խոսում է ինչ- որ թեմայից, որի իբր գիտակն է կամ քննադատում է ինչ-որ մեկի արած գործը, այդ գործից իրականում բացարձակ ոչ մի բան չհասկանալով: Իրական կյանքում լինելով ոչ պրոֆեսիոնալ ու չկայացած մարդիկ, որոշ լայվ մտնողներ փորձում են ինքնահաստատվել այդ կերպ: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդ ինքնահաստատվելու պրոցեսը անում են մեր նյարդային համակարգի հաշվին: Այդ լայվերի մեծ մասը նույնքան անբովանդակ ու անիմաստ են, որքան հենց լայվ անողները: Եթե ուշադիր հետևենք այդ լայվերին կտեսնենք , որ դրանք հիմնականում տգիտության գագաթնակետն են, այդ էժան ձևով մարդիկ փորձում են իրենց փիառ անել ու դա շատ հաճախ ստացվում է, մարդիկ մի լավ ծիծաղում են:

Загрузка...