Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

40

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Խաղային երկու օրվա արդյունքում առանձնացվել է 4 ֆուտբոլիստ: Լավագույնի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները, «Լիոնի» հարձակվող Նբաիլ Ֆեկիրը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:

 

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի հետ խաղում (4-0), Միլները գոլով աչքի է ընկել «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում (3-2): «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում (2-1) Ֆեկիրը դարձել է գոլի հեղինակ և կատարել է գոլային փոխանցում, իսկ Պոլ Պոգբան «Յանգ Բոյզի» դեմ խաղում (3-0) իր ակտիվում դուբլ և գոլային փոխանցում է գրանցել:

Загрузка...