Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

66

Ճապոնական Hayabusa2 տիեզերակայանը Ռյուգու երկնաքարի մակերևույթին է իջեցրել երկու հետազոտական զոնդ, որոնք կզբաղվեն երկնային մարմնի մակերևույթի ուսումնասիրմամբ:

Ինչպես նշում է space.com-ը, ճապոնացի մասնագետների թիմը կարևոր մանյովրին սկսել է նախապատրաստվել նախորդ շաբաթվանից:

Հայտնի է, որ 1.1 կգ քաշով, 18 սմ լայնությամբ, սկավառակաձև MINERVA-II1A և MINERVA-II1B հետազոտական զոնդերն ի տարբերություն մյուս նմանատիպ սարքերի տեղաշարժվում են ոչ թե անիվների, այլ  ցատկերի միջոցով:

Ռյուգուի վրա ձգողականության ուժը շատ թույլ է, և անիվներով համալրված սարքը շարժվելուց հետո կհայտնվեր օդում, ուստի՝ տվյալ զոնդերի տեղաշարժման համար ընտրվել է ցատկի մեխանիզմը:

Աղբյուրը մանրամասնում է, որ զոնդերը կուսումնասիրեն 950 մ լայնությամբ Ռյուգուի տարբեր հատվածները՝ ստացած տվյալներն ուղարկելով Երկիր:

Загрузка...