Թիրախավորված կրակ է եղել. նախարարը՝ պայմանագրային զինծառայողի զոհվելու հանգամանքների մասին

195

Պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը մահացել է թիրախավորված կրակի հետեւանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19–ին 38–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին։

«Թիրախավորված կրակ է եղել»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

Загрузка...