Սքայուոքերի լուսային սուրն աճուրդում վաճառվել է 180 հազար դոլարով

79

«Աստղային պատերազմներ» ֆիլմից Էնակին Սքայուոքերի լուսային սուրը Prop Store աճուրդի տան կողմից վաճառվել է 135 հազար ֆունտով (180 հազար դոլար): Այս մասին հաղորդվում է կինոյի աշխարհի իրերի վաճառքում մասնագիտացած աճուրդի տան Twitter-ի էջում, գրում է Lenta-ն:

«Արա կամ մի արա. պետք չէ փորձել. այս աճուրդը ցույց տվեց դա: Էնակինի լուսային սուրը վաճառվել է զարմանալի 135 հազար ֆունտով», — հայտնել է աճուրդի տունը:

Բացի կինոյում ամենաճանաչելի ֆանտաստիկ զենքի նմուշներից մեկի, աճուրդում 110 հազար ֆունտով վաճառվել է կայսերական գրոհայինի սաղավարտը: Վաճառքից ստացված գումարները ուղղվել են բարեգործությանը:

«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆիլմ էպոպեա է, որը ստեղծվել է ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից: Այն բաղկացած է եռերգությունից (1977-1983) եւ եռերգություն փրիքվելից (1999-2005):

2019-ի դեկտեմբերին մեծ էկրաններին կցուցադրվի ֆիլմի նոր սերիան «Դրվագ IX»-ը:

Загрузка...