Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

85

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:

Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

«Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում… ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- ասված է հրապարակման մեջ։

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում են կայացրել և անկախությունն ընտրել որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։

Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» է ասել անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։

Загрузка...