Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 տոկոսը. ԿԸՀ

234

Նախնական տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց ընտրության ժամը 17.00-ի դրությամբ, մասնակցել է 294534 որը կազմում է 34,72 տոկոսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քիչ առաջ նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա ներկայացրել է ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  – 35,85 տոկոս (30542),

Ավան – 37,91 տոկոս (15161),

Արաբկիր – 34,45 տոկոս (33742),

Դավթաշեն – 37,52 տոկոս (12283),

Էրեբունի – 32,16 տոկոս (30249),

Կենտրոն- 33,64 տոկոս (32451),

Մալաթիա-Սեբաստիա  – 33,43 տոկոս (36377),

Նոր Նորք – 35,64 տոկոս (36038),

Նորք Մարաշ – 36,91  տոկոս (4011),

Նուբարաշեն – 35,85 տոկոս (2976),

Շենգավիթ – 35,56 տոկոս (40480),

Քանաքեռ –Զեյթուն 34,28 տոկոս (20224):

Այսպիսով ամենաակտիվը Ավան եւ Դավիթաշեն վարչական շրջանների բնակիչներն են, իսկ ամենապասիվը՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչները:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 17.00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 842 147  քաղաքացուց ընտրության մասնակցել է 210903-ը, որը կազմում է 25,04 տոկոսը:

Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ– 38,5%,

Ավան– 46,72%,

Արաբկիր – 32,72%,

Դավիթաշեն – 35,97%,

Էրեբունի – 34,96%,

Կենտրոն – 31,47%,

Մալաթիա- Սեբաստիա – 27,6%,

Նոր Նորք – 33,78%,

Նորք Մարաշ– 42,13%,

Նուբարաշեն– 44,02%,

Շենգավիթ – 40,23%,

Քանաքեռ- Զեյթուն- 27,08%.

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

Загрузка...