Սա ակնհայտ իրողության արձանագրում է, և ոչ թե հանցագործության մասին հաղորդում․ Շաքե Իսայան

180

Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Դիմում եմ այս հայտարարությամբ անհանգստացած բոլորին, որ սա ակնհայտ իրողության արձանագրում է, և ոչ թե հանցագործության մասին հաղորդում,որն անհրաժեշտ է հայտնել իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ՝ չշփոթել․ սրանք տարբեր բաներ են։
Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, ապա տվյալ հանգամանքներում դա անձնական գաղտնիք չի կարող դիտվել։

Загрузка...