«Ռոման» անակնկալ պարտություն կրեց

61

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն կրեց «Բոլոնիայից»: Տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հռոմեական ակումբի դարպասը: «Բոլոնիայի» կազմում գոլով աչքի ընկան Ֆեդերիկո Մատյելոն և Ֆեդերիկո Սանտանդերը:

Այս խաղից հետո «Ռոման» 5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: «Բոլոնիան» 4 միավորով 18-րդ տեղում է:

Загрузка...