ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԶԵՆՔ Է ԱՐՏԱԴՐԵԼ

109

Բաքվում անցկացվում է ռազմական արտադրանքի ADEX 2018 միջազգային ցուցահանդես, որին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է նոր զինատեսակ: Այն դիպուկահար հրացան է, որը կրակում է արկեր: Զենքը կշռում է 34 կիլոգրամ, լիցքավորվում է ձեռքով:

Նոր զինատեսակի հեռահարությունը 6 կիլոմետր է, խոցման տարածությունը՝ 2 կիլոմետր: Փորձարկում անցնելուց հետո նոր դիպուկահար հրացանը կհամալրի ադրբեջանական բանակի զինանոցը, հայտնում է Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը:

Загрузка...