Գագիկ Ծառուկյանի չմերժեց դսեղցիների և ոչ մի խնդրանք…

51

Գագիկ Ծառուկյանի այցը Դսեղ՝ ի պատիվ մեծն բանաստեղ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին կայանալիք տոնակատարությունների, հերթական անգամ ապացուցեց, որ Գագիկ Ծառուկյանը գյուղացիների հանդեպ յուրահատուկ կերպով է ուշադիր։Այցելելով Լոռու մարզի մշակույթային կենտրոններ, Գագիկ Ծառուկյանը ծանոթացավ առկա խնդիրներին և պատրաստակամություն հայտնեց առավելագույնս սեղմ ժամանակահատվածում լուծում տալ բոլոր խնդիրներին։
Հենց առաջինը Գագիկ Ծառուկյանը այցելեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և ինչպես արդեն նշեցինք, խոստացավ կարգավորել մի շարք խնդիրներ, քանզի այդպիսի պայմաններում անհարմար է իրականացնել ամենայն հայոց բանաստեղծին նվիրված միջոցառումները։Եվ թանգարանի տնօրենին կարգադրեց հենց առաջիկա օրերի ընթացքում ներկայացնել միջոցառման համար անհրաժեշտ միջոցների ցանկ, միջոցառումը արժանի կերպով կազմակերպելու համար։Բայց սա դեռ վերջը չէ, Գագիկ Ծառուկյանը ընդառաջելով Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեկիսպոս Չուլջյանի խնդրանքին, պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը ունենալ Լոռու Հաղպատ եկեղեցու վերանորոգմանը։Վերոթվարկվածներից բացի Գագիկ Ծառուկյանը խոստացավ նաև ամբողջությամբ վերանորոգել Դսեղ գյուղի մարզադպրոցը և լուծել մարզի մի շարք այլ խնդիրներ։
Ինչևէ.ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես գյուղացու կողքին է և իր գործունեության ողջ ընթացքում Ծառուկյանը չի մերժել և ոչ մեկի՝ իրեն ուղղված խնդրանքը։

Загрузка...