Նոր Նորքի այգում 14-ամյա աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից մեկը վիրավոր է

48

Երեւանում, սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները ձեռնարկում էին անհրաժեշտ օգնություն՝ երեխայի առողջական վիճակը կարգավորելու համար, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հովհաննես Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 14-ամյաՎահե Մ.-ն։

Պարզվել է նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում։ Վահե Մ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, բացատրություն տվել կատարվածի մասին, որից հետո քննիչի որոշմամբ հանձնվել է ծնողների հսկողությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Загрузка...