Hayastan24.com կայքը փորձում է գնալ այն տրորված ճանապարհով, որով արդեն անցել են բազմաթիվ կայքեր

78

Տևական ժամանակ Hayastan24.com կայքի կողմից թիրախավորված է ԲՀԿ կուսակցությունը: Վերջին ընտրությունները կարծես նույնպես առիթ դարձան, որպեսզի այս կայքը հերթական անգամ գրոհի ԲՀԿ-ի վրա՝ օգտագործեով ուղղորդված ապատեղակատվություն տարածող և ոչ կոռեկտ հակաքարոզչություն իրականացնող տեքստեր:
Hayastan24.com կայքի անունը ընթերցողին ոչինչ չի ասի, քանի որ առայսօր այս կայքը ոչնչով աչքի չի ընել, և թերևս ինքն էլ դա շատ լավ գիտակցելով՝ դիմում է վաղուց փորձված հին մեթոդին. հայտնի դառնալ՝ ցեխ շպրտելով հայտնի ուժերի և գործիչների վրա: Այս տրորված ճանապարհով անցել են բազմաթիվ բովանդակությունից և ասելիքից զուրկ կայքեր, և անցնելով հասկացել են, որ այդ ճանապարհը տանում է դեպի մոռացություն:Hayastan24.com կայքը դեռ նոր է ընտրել այս ճանապարհը, այդ պատճառով դեղնակտուցի պես դեռ չի գիտակցում, որ ԲՀԿ-ի հասցեին ողղորդված հակաքարզոչությունը կայքին ոչինչ չի տալու:
Հետաքրքիր է նաև, որ կայքը ունի ՀԱԿ-ամերձ ծագում և այն պատկանում է ՀԱԿ գործիչ Լևոն Զուրաբյանի կնոջը՝ Շողեր Մաթևոսյանին: Սա նույնպես որոշակի լույս է սփռում կայքի ուղղորդված գործունեության պատճառների վրա: Ինչպես նշում են լավատեղյակ աղբյուները, կայքի ղեկավարությունը վերջերս դիմել է Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին, որպեսզի հանդիպում կազմակերպվի Գագիկ Ծառուկյանի հետ՝ Hayastan24.com-ի կողմից որոշակի ծառայություններ առաջարկելու նպատակով: Չենք ուզում իջնել կայքի մակարդակին և ոչ կոռեկտ ձևակերպումներ տալ այս ամենին, բայց դուք ինքներդ կարող եք ձեր բառերով բնորոշել, թե դա ինչ էր նշանակում: Բնականաբար Ծառուկյանի ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքել այդ առաջարկին, և հենց դրանով էլ բացատրվում է Hayastan24.com-ի թիրախավորված գործունեությունը ԲՀԿ-ի դեմ:
Կրկնենք, որ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որով արդեն անցել են բազմաթիվ դիմագիծ և բովանդակություն չունեցող կայքեր:
Հ.Գ. Ի դեպ, խորհուրդ կայքի խմբագրությանը. Ձեր տեքստերը գրելուց հետո այն կարդալու համար տվեք գոնե փոքր-ինչ ավելի լուրջ տպավորություն թողնող և գոնե մի քիչ ներկայացուցչական դեմքի, և հատուկ ուշադրութուն դարձրեք, որ նա գոնե լեզվային խնդիրներ չունենա:
Ի վերջո խոսքը գնում է տեսախցիկի առջև բանավոր խոսքի մասին:

Загрузка...