Բռնցքամարտի գործող ֆեդերացիան խոչընդոտում է հայկական բռնցքամարտի զարգացմանը

39
Հայաստանում բռնցքամարտի հետ կապված կանմ մի շարք խնդիրներ, ինչի առթիվ վերջին շրջանում եղան մի շարք դժգոհություններ, բողոքներ՝ հատկապես կապված բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ։
Մի շարք բռնցքամատիկներ և Հայաստանի բռնցքամարտի կայացման գործում իրենց ներդրում ունեցած վաստակավոր մարզիկներ ու մարզիչներ։ Հատկապես նշվում էր, որ ընտրությունները տեղի են ունեցել կանոնակարգի մի շարք կետերի խախտմամբ և ընտրված նախագահը միայն օրինական չէ, այլև բռնցքամարտի ապագայով մտահոգված շատերը չեն ցանկանում նրան տեսնել այս պաշտոնում։
Թերևս այս պատճառով էլ վերջիններս նամակ են ուղարկվել միջազգային բռնցքամարտի ֆեդերացիային միջազգային, որպեսզի այս խախտումներն ուսումնասիրվեն և հավուր պատշաճի այս հարցը ստանա լուծում։
Արթուր Գևորգյանը իր հավակնությունների պատճառով թույլ է տվել բազմաթիվ սխալներ ու մեր սպորտի համար կարևոր նշանակություն ունեցող այս մարզաձևը հիմա մեղմ ասած բարվոք վիճակում չէ։
Այս ընթացքում տեղեկացանք նաև, որ Հայաստանում կազմավորվել է նոր ֆեդերացիա՝ «Հայկական բռնցքամարտի ազգային ֆեդերացիա» անունով հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի կողմից հաստատվելուց հետո, պետք է նաև ԱԻԲԱ-ի կողմից ճանաչվի և անցնի իր բնականոն գործունեությանը։
Այս նախաձեռնությանը սատարել են բռնցքամարտի աշխարհի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր մեր բոքսի ոտքի կանգնելու հարցում միակ լուծումը տեսնում են հենց այս ճանապարհով ընթանալու մեջ։
Արթուր Գևորգյանը, սակայն, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել նոր իրողության հետ և ըստ այդմ էլ՝ չի ընդունում ո՛չ իր կողմից թույլ տրված շղթայական սխալներն ու սայթաքումները, ոչ էլ ցանկանում է տեսնել, թե ինչ անմխիթար վիճակում է գտնում բռնցքամարտը, որը կքել է բազմաթիվ անլուծելի խնդիրների բեռի տակ։
Եվ ինչպես փաստեցին բռնցքամարտի ներկայացուցիչները նոր ֆեդերացիան կարող է լինել այն փրկօղակը, որը համառ աշխատանքի, ճկուն կանոնադրության և ներդրումների շնորհիվ ոտքի կկանգնեցնի հայկական բոքսը։
Իսկ Արթուր Գևորգյանը չի գիտակցում սա, կամ գուցե սա գիտակցելով է, որ վախենում է կորցնել իր պաշտոնը, ինչպես նաև նոր ֆեդերացիայի գործունեությունը, իրապես աշխատելն ու արդյունավետությունը կնվզեցի գործող ֆեդերացիայի դերն ու նշանակությունը։ Թերևս ասվածի վառ ապացույցը երեկ Գևորգյանի նյարդային գերլարված ասուլիսն էր, որը ոչ այլ ինչ էր, քան ինքնաարդարացման փորձ, և որը կարելի է ձախողված համարել։

 

Загрузка...