Ամեն ինչ պետք է արվի ոչ միայն «դուխով», այլ նաև խելքով

115

Դե ինչ, հաշվի առնելով շարունակվող տեղեկատվական պատերազմը ԲՀԿ-ի դեմ` ստիպված եմ մի քանի դրվագ հիշեցնել անցյալից և պարզաբանում տալ արտահերթ ընտրությունների կապակցությամբ։
Առաջինը՝ մարդկանց այսօր փորձում են մոլորեցնել և պարզապես խաբել, երբ լուրջ դեմքի արտահայտությամբ պնդում են, թե մենք “միացանք” հեղափոխությանը ամենավերջում։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է, և հիշեցնեմ բոլորին՝ երբ օրինակ ձերբակալվեցին (իսկ փաստացի առևանգվեցին) Միրզոյան Արարատը և Նիկոլը Փաշինյանը, այդ ժամանակ հենց ԲՀԿ-ական պատգամավորները առաջինը հայտնվեցին տարբեր ոստիկանական բաժանմունքներում և, մինչև բոլոր ձերբակալվածների ազատ արձակվելը, գտնվում էին ամենաթեժ կետերում։
Հիշեցնեմ նաև, թե ինչպես տասնյակ հազարավոր ԲՀԿ-ականներ առաջին օրվանից գտնվում էին փողոցներում,մտածե՛ք, լա՛վ մտածեք՝ «սլուչայնոստ․․․նե դումայու»:
Հիշեցնեմ նաև, որ երբ բարձրացվեց Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում քվեարկության հարցը, ապա ԲՀԿ-ն անվերապահորեն սատարեց Փաշինյանին՝ փաստացի կատարելով նոր իշխանությունների լեգիտիմիզյացիայի հարցում կարևորագույն դերակատարությունը՝ թույլ չտալով, որ մենք ազգովի հայտնվենք քաղաքական կոլլապսի մեջ։
Իհարկե ոչ ոք իրավունք չունի վերագրել իր վրա թավշյա հեղափոխությունը․ դա արել էր ժողովուրդը Փաշինյանի առաջնորդությամբ, սակայն ԲՀԿ-ն, լինելով ժողովրդի անբաժանելի մաս, սկզբից միչև վերջ կանգնել է և կանգնած է ժողովրդի կողքին, քանզի ինչպես ասվել է՝ ԲՀԿ-ն հանդիսանում է իրական ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ կուսակցություն։
Արտահերթ ընտրությունների մասով կրկնեմ ևս մեկ անգամ՝ Մենք երբեք չենք գնա ժողովրդի կամքին հակառակ, ժողովրդի իղձերը և ցանկությունը ԲՀԿ-ի համար միակ քաղաքական ուղեցույցն է հանդիսանում, սակայն բացի բուն ցանկությունից, գոյություն ունեն քաղաքական և տեխնիկական բարդություններ, որոնք հնարավոր չէ անտեսել։
Կներեք, իսկ ի՞նչ “բագաժով ենք” գնում ընտրությունների։
Առաջինը՝ պետք է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։
Երկրորդը՝ պետք է ստեղծել ՀԱՎԱՍԱՐ պայմաններ ԲՈԼՈՐ քաղաքական ուժերի համար և առնվազն մի քիչ խելքի գալ և կատաղած չվազել դեպի հապճեպ ընտրություններ։
Եթե նկատել եք, այս գաղափարը կիսում է նաև վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ ընտրությունները չի կարելի անցկացնել «ափալ-թափալ»
Դա ուղղակի աննորմալ է և վտանգավոր։
Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ԲՀԿ-ն երբեք չի ըմբոստանա արդարության և ժողովրդի կամքին․ դա բացառված է։ Բայց ամեն ինչ պետք է արվի ոչ միայն «դուխով», այլ նաև ԽԵԼՔՈՎ։

 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100026958313017/posts/169053787336564/

Загрузка...