ՀՀ կառավարությունը նախատեսում է էականորեն նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը

31

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բարեփոխումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Հայաստանում էականորեն կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

«Գիտեք, որ եզրափակիչ փուլ է մտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ մեր բարեփոխումների փաթեթը: Շատ լուրջ բարեփոխումներ ենք նախապատրաստում ոստիկանության համակարգում, ճանապարհային երթևեկության կանոնների կարգավորման ասպարեզում և ընդհանրապես բոլոր ասպարեզներում»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Загрузка...