Մահացել է դերասան Ռոման Կարցևը

31

Ռուսաստանում 79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական էստրադայի, թատրոնի ու կինոյի արտիստ Ռոման Կարցևը՝ իրական ազգանունը Կաց: Այդ մասին այսօր Facebook սոցկայքում հայտնել է Նատալյա Ժվանեցկայան:

Մահվան պատճառը չի նշվում:

Կարցևը Ռուսաստանի ժողովրդական արտիստ էր: 1987 թվականից հանդես է եկել Միխայիլ Ժվանեցկիի գլխավորած Մանրապատկերների մոսկովյան թատրոնում:

Թատրոնից բացի՝ արտիստը նկարահանվել է նաև կինոյում: Նա խաղացել է «Շան սիրտը», «Վարպետն ու Մարգարիտան» և այլ ֆիլմերում:

Загрузка...