Թուրքիայի իշխանությունները թույլատրել են տնտեսական հանցագործությունների կասկածանքով 417 մարդու ձերբակալությունը

175

Ստամբուլի գլխավոր դատախազությունը թույլատրել է 417 մարդու ձերբակալությունը, որոնց կասկածում են տնտեսական հանցագործությունների կատարման մեջ: Ինչպես հայտնում է Hubertuerk հեռուստաալիքը, ոստիկանական շուրջկալները սկսվել են առավոտյան:

Այդ անձինք կասկածվում են փողերի լվացման, երկրի տնտեսությանը եւ ֆինանսական համակարգին վնաս պատճառած գործողությունների մեջ: Կարծիք կա, որ իրավախախտների ստացած եւ արտասահման փոխանցած միջոցների ընդհանուր ծավալն անցնում է 400 մլն դոլարից:

Загрузка...